Karevorinfo  Իրադարձություններ  228

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

16:45 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական և փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների և արձանագրված խնդիրների մասին. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, ներկայացվել է տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը և պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել մարզային փրկարարական վարչությունների կադրային և գույքային պահանջարկին: Նշվել է նաև, որ չնայած դրան, շարունակվելու են իր այցերը մարզային կառույցներ և տեղերում արձանագրվելու են բոլոր խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարել է նոր ծառայության՝ «վստահության հեռախոս», ներդնելու կարևորության մասին, որը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: Ըստ Ա. Փիլոյանի` այն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

Կվերականգնվի նաև քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, և քաղաքացիներն իրենց հարցերն ուղղում էին էլեկտրոնային փոստի կամ նամակների միջոցով: