Karevorinfo  Իրադարձություններ  243

Ֆրանսիակա՞ն, թե՞ գերմանական դիվանագիտությունը կհաղթի․ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Greek City Times

17:15 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիակա՞ն, թե՞ գերմանական դիվանագիտությունը կհաղթի․ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Greek City Times

Մի քանի օրից տեղի է ունենալու ԵՄ Խորհրդի գագաթնաժողովը, և Թուրքիայի սադրիչ պահվածքը սեղանին կդրվի Եվրամիության անդամների կողմից, գրում է Greek city times-ը։

Կառույցի անդամ պետությունների առաջնորդները պատրաստվում են քննարկել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ խախտումների տեղատարափի համար։

Թուրքական Oruç Reis հետախուզական նավի վերադարձը Անթալիայի նավահանգիստ, ըստ էության, կազմակերպվել է այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է խուսափել պատժամիջոցներից։

Խնդրի շուրջ ԵՄ պառակտվածությունն ակնհայտ է․ Ֆրանսիան ու Գերմանիան պատժամիջոցների կիրառման հարցում տարբեր տեսակետներ ունեն։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ եթե պատժամիջոցներ կիրառելու դիրքորոշումը վերջապես հաղթի, դա կինի ֆրանսիական դիվանագիտության հիանալի հաղթանակն ընդդեմ հյուսիսային Եվրոպայի երկրների։

Այնուամենայնիվ, հույն եվրախորհրդարանականները կարծում են, որ պատժամիջոցների կիրառումն այնքան էլ հեշտ բան չի։

«Լարված երկխոսություն է ընթանում։ Մի կողմից Գերմանիայի ղեկավարությամբ երկրներն են, որոնց թվում են Նիդերլանդն ու Իսպանիան։ Այս երկրները բացասաբար են վերաբերում պատժամիջոցների կիրառմանը»,- լրատվականի հետ զրույցում ասել է եվրապատգամավոր Էլիզա Վոզենբերգը։

«Սակայն կա Ֆրանսիայի կողմից ղեկավարվող հզոր ընդդիմադիր բլոկ, դրանց թվում է Ավստրիան։ Այդ պետությունները մեծապես աջակցում են պատժամիջոցների կիրառման գաղափարին»,- հավելել է նա՝ նշելով, որ ըստ իրեն՝ ինչ-որ բան կլինի, սակայն հնարավոր է ոչ այն, ինչ ակնկալվում է։

«Միգուցե ոչ այն, ինչ ակնկալվում է, այսինքն՝ այնպիսի ուժեղ պատժամիջոցներ, որոնք կստիպեին նախագահ էրդողանին փոխել քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, ինչ-որ դատապարտում կլինի, հակառակ դեպքում Գերմանիան կընդունի իր պարտությունը»,- հայտարարել է հույն պատգամավորը։

Տաթև Ֆռանգյան