Karevorinfo  Իրադարձություններ  252

ՌԴ-ում 2020 թվականի ընթացքում շուրջ 40 ահաբեկչություն է կանխվել

15:45 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
ՌԴ-ում 2020 թվականի ընթացքում շուրջ 40 ահաբեկչություն է կանխվել

ՌԴ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն այս տարի կանխել են ավելի քան 40 ահաբեկչական ակտ, չեզոքացրել են 49 զինյալի, ձերբակալվել է ավազակային խմբավորման 36 ղեկավար։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, որտեղ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու կոմիտեի նախագահի ղեկավարությամբ տեղի է ունեցել Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ու Դաշնային օպերատիվ շտաբի համտեղ նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բացելով նիստը՝ Բորտնիկովը նշել է, որ ուժային կառույցների համակարգված գործողությունների արդյունքում ընթացիկ տարում չի թույլատրվել ահաբեկչական գործողությունների իրականացում։ Նախապատրաստման փուլում կանխվել է ահաբեկչական ուղղվածությամբ 61 հանցագործություն, այդ թվում՝ 41 ահաբեկչություն»,- հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։

Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում չեզոքացվել է 49 անձ, այդ թվում՝ 8 ավազակային խմբավորման ղեկավար։

«Բերման են ենթարկվել բանդայի 36 ղեկավար, 162 գրոհային և նրանց 591 հանցակիցներ»,- նշել են կոմիտեից:

Միաժամանակ, նշվում է, որ առգրավվել է շուրջ 600 միավոր հրազենային զենք, 134 ինքնաշեն պայթուցիկ սարք, ավելի քան 100 հազար փամփուշտ, ինչպես նաև 3․000 նռնակ, ական ու այլ զինամթերք։

Տաթև Ֆռանգյան