Karevorinfo  Իրադարձություններ  199

Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի բնակիչներին․ ՌԴ ՊՆ

11:00 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի բնակիչներին․ ՌԴ ՊՆ

ՌԴ հատուկ նշանակության ջոկատների ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի տարբեր բնակավայրերում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Հատուկ նշանակության բժշկական ջոկատների կազմում ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր` Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքներն ապահովելու համար:

Բազմաֆունկցիոնալ բժշկական թիմերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ ՝ օգնություն տրամադրելով հեռավոր գյուղերի և մարզերի տեղի բնակչությանը:

ՌԴ Պն-ից նաև հայտնում են, որ տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ցուցաբերման հետ:

Շարժական  խմբերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում ախտորոշում կատարելու:

Տաթև Ֆռանգյան