Karevorinfo  Իրադարձություններ  213

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում

18:20 երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում

Վաղը խորհրդարանում կմեկնարկեն այս տարվա վերջին ԱԺ քառօրյա նիստերը։ Մինչև նիստերի մեկնարկն այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում, որը սկսվեց քիչ առաջ։ Նիստի օրակարգում քառօրյային քննարկվելիք օրենքի նախագծերն են։ Պատգամավորները ծանոթանում են օրինագծերին, որպեսզի դիրքորոշում ձևավորեն դրանց վերաբերյալ։

Քառօրյայի օրակարգում 50-ից ավելի օրինագիծ է ընդգրկված։ Նշենք, որ նիստերի ընթացքում քննարկվելու է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը, ինչը պետք է տեղի ունենա սույն հերթական նիստերի հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը կքննարկվի հինգշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում: Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի հինգշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Իսկ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցն օրենսդիրները կքննարկեն կրկին հինգշաբթի՝ չորրորդ հիմնական նիստում:

Մերի Մարտիրոսյան