Karevorinfo  Իրադարձություններ  184

Հոկտեմբերին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կրկնակի աճել են․ ո՞րն է պատճառը

20:25 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Հոկտեմբերին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կրկնակի աճել են․ ո՞րն է պատճառը

Այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է COVID-19-ի հարուցիչով պայմանավորված թոքաբորբի 2․548 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նշենք, որ վիճակագրական ծառայությունը, օգոստոսից սկսած, հրապարակում է կորոնավիրուսից առաջացած թոքաբորբի վերաբերյալ ամսական տվյալներ։ Մինչ այդ դրանք առանձնացված չէին և ներկայացվում էին չճշտված հարուցիչով թոքաբորբի տվյալներում։

Այսպիսով՝ օգոստոսին գրանցվել է COVID-19-ով պայմանավորված թոքաբորբի 3․564 դեպք, սեպտեմբերին՝ 2․779, իսկ հոկտեմբերին՝ 2․548 դեպք։ Նկատելի է, որ հոկտեմբերին, չնայած նոր վարակակիրների թվի կտրուկ աճին, ըստ ներկայացված թվերի՝ COVID-19 հարուցիչով թոքաբորբի դեպքերը փոքր-ինչ նվազել են։

Պետական վիճակագրական կոմիտեն նաև ներկայացրել է չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերի վերաբերյալ տվյալներ, որոնք, ըստ ամենայնի, չեն ներառում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի դեպքերը։

Այսպիսով՝ օգոստոսին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1․269 դեպք, սեպտեմբերին՝ 1․304, իսկ հոկտեմբերին՝ 2․948 դեպք։

Նկատենք, որ նախորդ տարիների նույն ամիսների համեմատ՝ կրկին մի քանի անգամ բարձր են չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը։ Այսպես՝ 2018 թվականի հոկտեմբերին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 392 դեպք, 2019-ի նույն ամսին՝ 424 դեպք, 2020-ին՝ 2․948։

Նույն պատկերն է նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրության համեմատության պարագայում։ 2018թ․ օգոստոսին արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 312 դեպք, 2019-ի նույն ամսին՝ 251 դեպք, իսկ 2020-ի օգոտսոսին՝ 1․269 դեպք։ 2018 թվականի սեպտեմբերին էլ գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 291 դեպք, 2019 թվականի նույն ամսին՝ 266 դեպք, 2020-ի հոկտեմբերին՝ 2․948 դեպք։

Այսպիսով, արձանագրենք, որ այս տարվա վերջին 3 ամիսներին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն աճել են շուրջ 7 անգամ՝ նախորդ տարիների նույն ամիների համեմատ (ինֆոգրաֆիկան՝ ստորև):

Այս առնչությամբ Factor.am-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարությունից նշեցին, որ չճշտված հարուցիչով թոքաբորբի ավելացման դեպքերը կարող են պայմանավորված լինել դիմելիության աճով։

«Թվերի աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մեծացել է բուժհաստատություններ դիմելիությունը և հայտնաբերելիությունը, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում մեծացել է նաև քաղաքացիների զգոնությունը, և նույնիսկ թեթև ախտանշանների դեպքում դիմում են բուժհաստատություն և հետազոտվում։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ պատճառը չթեստավորված COVID դեպքերն են, ապա հարկ է նշել, որ ոչ, քանի որ համաձայն առողջապահության նախարարի թիվ 336-Ա հրամանի՝ հաստատված թոքաբորբով բոլոր պացիենտները թեստավորվում են»,- ասված է նախարարությունից մեր ստացած պատասխանում։

Անժելա Պողոսյան

Loading...