Karevorinfo  Իրադարձություններ  129

Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներն ազատ են արձակվել․ ՏԱՍՍ

17:35 երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներն ազատ են արձակվել․ ՏԱՍՍ

Ստամբուլի դատարանը երկուշաբթի ազատ է արձակել ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ստամբուլի Չագլայան արդարադատության պալատում աղբյուրը։

«Գլխավոր դատախազությանը ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել երկու ռուս լրագրողներ: Նրանց հետ կալանքից ազատ է արձակվել նաև Թուրքիայի քաղաքացի»,- հայտարարել է աղբյուրը:

Հեռուստաընկերության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ լրագրողները մոտ օրերս կարտաքսվեն ՌԴ։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր գործընկերները պետք է արտաքսվեն մոտ ժամանակներս: Մանրամասները ճշտում ենք, դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում ձերբակալվել էին ռուս լրագրողներ, որոնք, իբր, տեսանկարահանման թույլտվություն չեն ունեցել ու նկարահանումներ են կատարել այն տարածքում, որտեղ Baykar Savunma ընկերությունն արտադրում է ռազմական անօդաչու թռչող սարքեր։

Տաթև Ֆռանգյան