Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին եւ բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ»,-ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում: