Karevorinfo  Իրադարձություններ  692

Ինչու է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը

17:50 երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
Ինչու է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ չի կայանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ, քանի որ ՀՀ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպման հնարավորություն ստանալ ՌԴ ղեկավարությունից: Չեղարկվել է նաև վարչապետի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանի՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվելու որոշումը:

Հիշեցնենք՝ նա Մոսկվա էր մեկնում Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը որոշվել է անցկացնել հեռավար՝ տեսակապով, ինչի համար էլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները չեն մեկնի Մոսկվա:

Մանե Գևորգյանն ասաց, որ արարողակարգի բաժնի պետն այս նպատակով էր գործուղվելու Մոսկվա, բայց քանի որ նիստը հեռավար է լինելու, նրա գործուղումը ևս չեղարկվել է:

Նշենք, որ քիչ առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Դեկտեմբերի 4-ին կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, սակայն ոչ առկա ձևաչափով, ինչպես նախատեսված էր, այլ տեսակոնֆերանսի ռեժիմով»,- գրել է նա։

Նարեկ Կիրակոսյան