Karevorinfo  Իրադարձություններ  238

ԼՂ-ում և Բելառուսում իրադարձությունների համատեքստում ուժեղացել են ՌԴ-ի ռազմական դիրքերը․ Ստոլտենբերգ

18:30 երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
ԼՂ-ում և Բելառուսում իրադարձությունների համատեքստում ուժեղացել են ՌԴ-ի ռազմական դիրքերը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անգամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 1-2-ին կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ կդիտարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ուժեղացման հարցը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ու Բելառուսում իրադարձությունների համատեքստում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները կքննարկեն՝ ի՞նչ կարող ենք անել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ռազմական ակտիվության ընլայնմանը։ Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցն ու նոր հրթիռներ է մշակում, նոր ուժեր է ծավալում Հեռավոր Հյուսիսից մինչև Լիբիա և Սիրիա։ Մենք նաև տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության ուժեղացում Լեռնային Ղարաբաղում ու Բելառուսում ճգնաժամի արդյունքում»,- հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Դաշինքի ԱԳ նախարարները դեկտեմբերի 1-2-ին կայանալիք տեսակոնֆերանսի ժամանակ կքննարկեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:

Տաթև Ֆռանգյան