«Մերձդնեստրում է գտնվում Ռուսաստանի օպերատիվ խումբը, այդ խմբի վերաբերյալ Մոլդովայի կողմից պայմանավորվածություն երբեք չի եղել, այդ պատճառով էլ երկրի դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ զորքերը պետք է դուրս բերվեն, իսկ զենքը պետք է դուրս բերվի Մոլդովայի տարածքից»,- պարզաբանել է նա։
Սանդուի խոսքով՝ այս հարցը նա մտադիր է քննարկել Մոսկվայի հետ։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղապահ առաքելությունը պետք է ձևափոխել քաղաքացիականի։
«Անցած տարի մեզ մոտ է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյդուն, նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել զենքի վերամշակման հարցում։ Մերձդնեստրում վաղուց չկան վտանգավոր ռազմական գործողություններ, խաղաղապահ առաքելությունը պետք է դարձնել քաղաքացիականի՝ ԵԱՀԿ հովանու ներքո։ Դա Մոլդովայի դիրքորոշումն է, որը ես ընդգծում եմ»,- ասել է Սանդուն՝ հավելելով, որ ծրագում է աշխատել «Մոսկվայի հետ հաստատված լավ հարաբերությունների» շուրջ, բացել արտահանումը ու հոգալ Ռուսաստանում աշխատող Մոլդովայի քաղաքացիների մասին։