Karevorinfo  Իրադարձություններ  146

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

20:30 ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում»,- ասված է հաղորդագրությունում: