Karevorinfo  Իրադարձություններ  274

Արցախցի փոքրիկների ընդհատված հեքիաթը․ երեխաները սպասում են շարունակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:15 հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Արցախցի փոքրիկների ընդհատված հեքիաթը․ երեխաները սպասում են շարունակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանյան հեքիաթներ արցախցի փոքրիկների համար՝ տուն վերադառնալուց առաջ։ Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը չի հիշում, թե արդեն քանի հարյուր արցախցու համար է հեքիաթ բեմադրել ու կարդացել, բայց պարտության լուրից հետո երկրորդ անգամ է, որ ուժ է գտել հանդիպել փոքրիկներին։

Երևանյան պատկերներն ու տպավորություններն իրենց հետ Արցախ կտանեն նաև պատկերազարդ գրքի տեսքով՝ Թումանյանի տուն-թանգարանից մինչև Սասունցի Դավթի արձանը։

Հեքիաթագրին սպասող դեռ շատ երեխաներ կան, իսկ ամենասպասելին՝ գիրքը նվեր ստանալն է։ Այդ մասին էլ հոգացել են Կոլորադոյի հայկական դպրոցի ներկայացուցիչները․ նրանց հովանավորությամբ երեխաները գրքեր ստացան:

Քանի դեռ արցախի երեխաները Հայաստանում եմ, Արփի Մաղաքյանն այսպիսի անակնկալ այցերով դեռ փոխելու է նրանց օրը։ Նաև խոստանում է՝ երեխաների հետ կհանդիպի Արցախում․ Ստեփանակերտ է գնալու, որ երեխաներին տեսնի, գրկի և գիրք նվիրի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան