Karevorinfo  Իրադարձություններ  631

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է ստանձնել համաձայնագրի կնքման գործում. Պուտին

18:30 կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսաստանը միայն միջնորդի դեր է ստանձնել համաձայնագրի կնքման գործում. Պուտին

«Ես ստանձնեցի միջնորդի դերը, լսեցի բոլորի պահանջները, փաստացի հավասարաչափ եռակողմ աշխատանք էր: Հենց այդ օրն է գրվել»,- «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնությա նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանը հասել էր մի կետի, որ պետք էր որոշում կայացնել: Կռիվ էր ամեն բառի, կետի, կարելի է ասել՝ ստորակետի համար: Ինչ վերաբերում է բուն տեքստին, դա երեքով ենք արել՝ ես, իհարկե, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև դա, ըստ էության, երկու կողմի միջև պայմանավորվածություն էր, Ռուսաստանը միայն միջնորդի դերը ստանձնեց»,- նշել է ՌԴ առաջնորդը:

«Հայաստանն իրեն մենակ չի զգացել: Վստահեցնում եմ. Ռուսաստանը բազմակողմ և երկկողմ պարտավորությունների շրջանակում, նաև ռազմատեխնիկական գործակցության ոլորտում ամբողջությամբ կատարել է բոլոր պարտավորությունները: Հայաստանն իրեն անտեսված չի զգացել, Ռուսաստանն ամեն ինչ արել է դրա համար»,- ասել է Պուտինը: