Karevorinfo  Իրադարձություններ  178

«Չենք կարող ջարդուփշուր անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը». ի՞նչ է անում Հայաստանը՝ Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար

22:10 ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Չենք կարող ջարդուփշուր անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը». ի՞նչ է անում Հայաստանը՝ Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար

Ըստ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների՝ Արցախում գտնվող մեծ թվով մշակույթի հուշարձաններ Ադրբեջանին տրվող տարածքների հետ միասին անցնում են այդ երկրի վերահսկողության տակ: Արդեն հայտնի է, որ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։ Լրջորեն վնասվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին. գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: Ռուսաստանի հայտնի մշակութային գործիչներ, այդ թվում` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, գրող Զախար Պրիլեպինը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը և այլք, բաց նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով նպաստել Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։ Իսկ ի՞նչ աշխատանքներ է տանում Հայաստանը միջազգային կառույցների հետ՝ Արցախի մշակութային ժառանգությունը հնարավորինս պահպանելու համար:

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին, իրենց դիտարկմամբ, Արցախի 12 թանգարաններ գտնվում են այն տարածքներում, որոնք հանձնվում են Ադրբեջանին. «Հնարավոր է, որ հավաքածուները թալանված լինեն. դեռ տեղեկություն չունենք: Որպեսզի մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը, տեղաշարժը կանխվի, իսկ հայտնաբերման դեպքում էլ այդ արժեքներն անմիջապես առգրավվեն, մենք կապ ենք հաստատել միջազգային կառույցների հետ, մեր արցախցի գործընկերների հետ փորձում ենք ի մի բերել հավաքածուների ցանկերը: Բացի այդ՝ ԻԿՕՄ-ը փորձում է մոբիլիզացնել Հայաստանի և Ադրբեջանի ազգային կոմիտեներին, որոնց որպես միջնորդ կարող է միանալ նաև Ռուսաստանը»:

Անի Ավագյանի խոսքով՝ բազմաթիվ առաջարկներ են եղել միջազգային կառույցներին առ այն, որ ստեղծվի միջազգային դիտորդական խումբ, որը Ադրբեջանին անցնող տարածքներում կանցկացնի մշտադիտարկումներ և կիրականացնի մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մոնիթորինգ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ իրենց նախարարությունը և ԱԳՆ-ն աշխատանքներ են տանում միջազգային կառույցների հետ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ում հարց էր բարձրացվել Արցախի վնասված մշակութային հուշարձանների վերականգնման հետ կապված. այդ հոգսը կառույցը, կարծես թե, վերցնում է իր վրա: Տեսնենք՝ խոսքը կվերածվի գործի, թե՞ ոչ»:

Փոխնախարարը հույս հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորքերը գոնե ինչ-որ չափով կպահպանեն նաև հայկական հուշարձանները. «Հուսով ենք, որ որպես քրիստոնյաներ՝ կկանխեն հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները: Եթե խաղաղապահ են, հուշարձաններին պետք է լավ աչքով նայեն, հոգատար լինեն»:

Մեր դիտարկմանը, որ տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների կոչերն ու դատապարտման տեքստերը հաճախ ձևական բնույթ են կրում և ոչնչով չեն օգնում հուշարձանների պահպանությանը, տիկին Խաչատուրյանը արձագանքեց՝ տեղեկացնելով, որ նախարարությունը շուրջ 9 կազմակերպության ուղերձներ է հղել՝ կցելով Ադրբեջանին անցնող հուշարձանների ցանկը. «Նախարարությունը՝ որպես պետական կառույց, կոնվենցիաների շրջանակում դիմում է միջազգային կազմակերպություններին, բայց չի կարող գնալ ջարդուփշուր անել, ասենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը, ասել՝ դուք այս բանը պետք է անեք…Դա հնարավոր չէ: Կա դիվանագիտական խողովակ, ամեն ինչ հաշվառված, փաստագրված է: Էլի մի գործողություն կա, որ մենք իրականացնում ենք, բայց որի մասին չեմ կարող բարձրաձայնել»:

Արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանի հազմամբ՝ միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԻԿՕՄՕՍ-ը և այլն, թե՛ մեր արտգործնախարարության, թե՛ այդ կազմակերպությունների հայաստանյան մասնաճյուղերի և թե՛ Ռուսաստանի կամ համայն աշխարհի կոչերին ու հորդորներին ի պատասխան, գործուն քայլեր չեն ձեռնարկելու. «Շուշիի անկումից ժամեր անց Ղազանչեցոց եկեղեցին պղծվեց: Վանդալիզմից զերծ մնալու կոչեր չկա՞յին, կայի՛ն, լսել ենք: Ապարդյուն: Թուրքը մնում է թուրք, թուրքի հետ քաղաքակիրթ կոչերով խոսելն անիմաստ է: Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները, Նախիջևանի խաչքարերը… ո՞րը հիշես: Հեռու չգնանք՝ ողջ աշխարհի աչքի առջև, ի հեճուկս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերի ու մտահոգությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածվեց… Կարծում եմ՝ սա Թուրքիայի մեսիջն էր, և ես դրա և արցախյան այս նոր էպոպեայի միջև ներքին կապ եմ տեսնում, սա մարտնչող իսլամիզմի գրոհն է քրիստոնյա աշխարհի վրա»:

Լիլիթ Սարգսյանն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է ուժային միջոցներ կիրառել, սակայն նախքան այդ միջոցների մշակումը հարկ է համապատասխան իրավական դաշտ ապահովել, ընդ որում, դա անել միջազգային մակարդակով. «Այո՛, դյուրին գործընթաց չէ, այո՛, ժամանակատար է, սակայն այլ ելք չեմ տեսնում: Բացատրեմ գաղափարս՝ համեմատելով, ասենք, խաղաղապահ ուժերի գործունեության հետ: Մշակույթի պահապան հատուկ միջազգային ջոկատներ պետք է գործեն, որոնք օժտված կլինեն նույն իրավասություններով, ինչ խաղաղապահ զորքերը: Հայաստանը կարող է և, իմ կարծիքով, պետք է սրա նախաձեռնողն ու առաջատարը լինի միջազգային ասպարեզում: Վերջապես պետք է գիտակցել, որ մշակութային ժառանգությունը մարդկային կյանքի ու հողի պես նույնքան կարևոր է: Մշակութային յուրաքանչյուր կոթող նույնքան ունիկալ է և եզակի, որքան մարդկային կյանք, այն վերարտադրելի չէ, և նրա պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի և այն պետք է պաշտպանել ոչ թե կոչերով ու թղթի մակարդակում, այլ զենքով ու ֆիզիկական մակարդակում, այլ ելք չեմ տեսնում»:

Արվեստի քննադատը հավելում է, որ Հայաստանում և Արցախում պետք է հզորացնել, արդիականացնել և գործնական կիրառման հենքի վրա դնել թանգարանների, այսինքն շարժական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը. «Կան այդ ոլորտին վերաբերվող միջազգային կոնվենցիաներ, վստահ եմ, որ ԱԻՆ-ի տիրույթում կան որոշակի մեխանիզմներ, ծրագրեր և այլն, սակայն շարքային թանգարանային աշխատողները դրանց չեն տիրապետում, նաև արվեստի գործերի տարհանման համար համապատասխան միջոցներ չկան… Այս ողբերգական պատերազմը պետք է վերջապես դաս լինի, որպեսզի ԿԳՄՍ նախարարությունը լրջորեն մտածի այդ մասին, քաղպաշտպանության վարժանքները թանգարաններում պետք է անցկացվեն լրջագույն կերպով, ոչ թե ձևականորեն, ինչպես որ հիմա է»,- եզրափակում է նա:

Աննա Բաբաջանյան