Karevorinfo  Իրադարձություններ  307

Տիգրանակերտից մինչև Քարվաճառ. 150-ից ավելի հուշարձան անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:25 ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Տիգրանակերտից մինչև Քարվաճառ. 150-ից ավելի հուշարձան անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020թ։ Նոյեմբերի 9։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ համացանցում տեսանյութ տարածվեց․ ադրբեջանցիները պղծում են Քաշաթաղի շրջանում գտնվող արցախյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը։

2020թ։ Նոյեմբերի 10։ Պատերազմն ավարտված է, բայց ադրբեջանցիների ձեռքի տակ մնացած մի քանի տասնյակ մշակութային արժեքներ հայտնվել են մշակութային ցեղասպանության վտանգի առաջ՝ Սպարապետի արձանից մինչև Ամարաս ու Տիգրանակերտ։ Ի դեպ, հարցը՝ արդյո՞ք Տիգրանակերտն էլ է անցնում Ադրբեջանի տիրապետության տակ, վերջին օրերին ամենաշատ հնչածներից մեկն է։

Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Տիգրանակերտից տեղեկացրեց, որ անցնում է։

Իսկ այն, որ մշակութային ցեղասպանության վտանգն իրական է, ադրբեջանիների վերջին օրերի հրապարակումներն են փաստում։ Դրանցից մեկով թվիթերյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանը՝ գրելով․ «Մշակութային ցեղասպանություն իրականացնում են նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը»։
Դա հերթական օրինակներից մեկն է։ Այդ օրինակները տեսնում ու վտանգը զգում է նաև միջազգային հանրությունը։ Պատահական չէ, որ Դադիվանքն այսօր հսկում են ռուս խաղաղապահները։ Այդ որոշումը կայացնելուց ավելի վաղ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որը պատերազմի օրերին գտնվել էր Արցախում, Դադիվանքի հետ կապված ադրբեջանական կողմից շրջանառվող պատմությանն անդրադառնալով՝ ահազանգել էր․ «Արցախահայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո, հիմա էլ փորձում եք ժխտել հայոց պատմությունն ու մշակո՞ւյթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն»։

Դադիվանքը, սակայն, հարյուրավոր արժեքներից մեկն է։

Վիրավոր Ղազանչեցոց եկեղեցին, օրինակ, արդեն հասցրել են պղծել՝ պատերին սևաներկով գրառումներ անելով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ին և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններին կրկին ահազանգել է։ Արցախի սրբավայրերը պաշտպանելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Ալիևի հետ է խոսել՝ նշելով՝ Ադրբեջանին անցնող տարածքներում կան քրիստոնեական տաճարներ ու վանքեր, կարևոր է դրանց պահպանությունն ու բնականոն եկեղեցական կենսագործունեությունն ապահովելը։ Ալիևը վստահեցրել է՝ հենց այդ սկզբունքով է գործելու ադրբեջանական կողմը: Ադրբեջանական կողմի սկզբունքների մասին, սակայն, ավելի խոսուն են փաստերը։

Շուշիի Կանաչ ժամն է՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ եկեղեցու գմբեթը չկա, այն պղծվել է։
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը Factor TV-ին մանրամասնում է՝ արվել և արվում է առավելագույնը, բայց երաշխիքներ չկան։ Միջազգային կառույցների գործառույթն էլ այստեղ որոշիչ չէ։

Առհասարակ Արցախում անշարժ հուշարձանները մոտ 5․000-ն են: Առանձնացվել է նաև Ադրբեջանին անցնող տարածքներում գտնվող հուշարձանների ցանկը՝ թվով 150։

Նարինե Խաչատուրյանը նշում է՝ցավոք, բոլոր հուշարձանները բերել ու պահպանել չեն կարող, մինչդեռ յուրաքանչյուրը մի պատառն է մեր ինքնության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրինա Մկրտչյան