Karevorinfo  Իրադարձություններ  241

Վրաստանը սուզվում է քաղաքական ճգնաժամի մեջ․ ընտրությունների երկրորդ փուլը կընթանա առանց ընդդիմության․ Sputnik Georgia

18:15 ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Վրաստանը սուզվում է քաղաքական ճգնաժամի մեջ․ ընտրությունների երկրորդ փուլը կընթանա առանց ընդդիմության․ Sputnik Georgia

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, գրում է Sputnik Georgia-ն։

Երկրի ընդդիմությունը չի ընդունում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ու նոր քվեարկության պահանջով բողոքի ցույցեր է անցկացնում։ Բողոքի ցույցեր են կազմակերպվում Թբիլիսիում ու այլ խոշոր քաղաքներում։ Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ հրաժարվում են իրենց պատգամավորական մանդատներից, ինչպես նաև ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, քանի որ տեղի ունեցած ընտրությունները համարում են «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության կողմից կեղծված։

Սակայն Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում ընտրությունների երկրորդ փուլին թեկնածուների հրաժարման գործընթաց։ Հետևաբար քվեաթերթիկներում կլինեն բոլոր թեկնածուների անունները, որոնց անցել են երկրորդ փուլ։

Իշխող կուսակցությունում կարծում են, որ ընդդիմության գործողություններն ապակառուցողական են և նրանց մեղադրում են երկրում իրավիճակի արհեստական լարման ու ապակայունացման մեջ։

Տաթև Ֆռանգյան