Karevorinfo  Իրադարձություններ  556

Տոնոյանին ազատելու լուրերին զուգահեռ ԱԺ-ում էր ՊՆ փոխնախարարը. նա հանդիպեց Անդրանիկ Քոչարյանին

14:35 ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Տոնոյանին ազատելու լուրերին զուգահեռ ԱԺ-ում էր ՊՆ փոխնախարարը. նա հանդիպեց Անդրանիկ Քոչարյանին

Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու և Վաղարշակ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու տեղեկությունների հաստատումից կարճ ժամանակ անց Ազգային ժողով էր ժամանել ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Նա Factor.am-ին փոխանցեց, որ խորհրդարան է եկել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման մասնակցելու համար։ Թե ինչ քննարկման մասին է խոսքը, փոխնախարարն ասաց, որ տեղեկություններ չունի։

Մոտ 10 րոպե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում մնալուց հետո Մակար Ղամբարյանը դուրս եկավ և մեր հարցին ի պատասխան նշեց՝ քննարկումն ավարտվեց, չմանրամասնելով թե ինչ քննարկում էր։

Նշենք, որ այսօր պաշտպանության հանձնաժողովի նիստ նախատեսված չէր։

Մի քանի ժամ առաջ նախագահականից հաստատել էին, որ վարչապետից առաջարկություն են ստացել Տոնոյանին ազատել աշխատանքից և նշանակել Վաղարշակ Հարությունյանին։

Նարեկ Կիրակոսյան