Karevorinfo  Իրադարձություններ  278

Ջորջիա նահանգում ձայների վերահաշվարկից հետո կրկին հաղթում է Ջոզեֆ Բայդենը․ NYT

11:30 ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Ջորջիա նահանգում ձայների վերահաշվարկից հետո կրկին հաղթում է Ջոզեֆ Բայդենը․ NYT

ԱՄՆ Ջորջիա նահանգում ձայների վերահաշվարկի արդյունքում հաստատվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակը։ Այս մասին ասվում է Ջորջիայի փոխնահանգապետ Բրեդ Րաֆենսփերգերի կայքէջում։

Տեղեկացվում է, որ կրկնահաշվարկի արդյունքում մշակվել է նահանգի բոլոր 159 շրջաններից 5 միլիոնից մի փոքր ավելի քվեաթերթիկ։ Հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է 2 462 857 ձայն, իսկ Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը՝ 2 475 141։ Բայդենի առավելությունը կազմել է 12 284 ձայն։

Րաֆենսփերգերի խոսքով՝ ձայների վերահաշվարկը հաստատել է հաղթողի անունն ու պետք է ամրապնդի ընտրողների վստահությունը ստացված արդյունքներին։

The New York Times թերթի տվյալներով՝ հանրապետականները կարող են այդ նահանգում ևս մեկ վերահաշվարկ պահանջել, եթե մրցակիցների միջև ձայների տարբերությունը լինի 0,5%-ի սահմաններում։ Այդ դեպքում կկիրառվեն սկաներներ, որոնք նախատեսված են քվեների արագ հաշվարկման համար։ Առաջին վերահաշվարկը տեղի է ունեցել ձեռքով։

Տաթև Ֆռանգյան