Karevorinfo  Իրադարձություններ  257

Բացահայտվել է՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի շահերն է առաջ տանում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:20 հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Բացահայտվել է՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի շահերն է առաջ տանում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում՝ Հայաստանի միակողմանի զիջումների դիմաց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է, որ Արցախի կարգավիճակը որոշված չէ, պայմանավորվել են պահել ստատուս քվոն․ «Ի՞նչ է լինելու հետո` դա կորոշի ապագան, կամ ապագա ղեկավարները, և եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերականգնվեն, դա թույլ կտա որոշել Արցախի կարգավիճակը»,- ասելէ Պուտինը։ Ինչքա՞ն կարող է ձգվել այդ անորոշությունը, և ի՞նչ սցենար կա այստեղ։

-Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանը ներգրավելով ՀԱՊԿ կամ ԵՏՄ, և Ռուսաստանը, արդեն վերցնելով Ղարաբաղն իր ձեռքը, մտադիր է, այդ քաղաքական նպատակներին հասնել։ Այստեղ կա հարց՝ լինել անկեղծ, հասկանալ, որ խաղաղ բնակչությունն Արցախում հիմա ընդամենը պատանդ է, և հարկավոր է նվազեցնել մեր կախվածությունը այդ հարցերում ՌԴ-ից և Ադրբեջանից։ 3000 ք/մ տարածքը պաշտպանելու խնդիր կա և անհրաժեշտություն կա, ինչը պետք է կազմակերպել հիմա։ Դա բանակը պիտի անի բնականաբար։ Եվ իհարկե, Հայաստանը պիտի հասկանա, որ սպասարկելը ռուսական ծրագիրը՝ Արցախը վերադարձնելն Ադրբեջանի կազմ, մեզ համար կործանարար ճանապարհ է, և Հայաստանը պետք է փոխի իր աշխարհաքաղաքական մոտեցումները։

Այսօր Հայաստանը ունի անհրաժեշտություն խնդրել Ֆրանսիային, որ ֆրանսիական զորքեր մտնեն Հայաստան։ Առաջնահերթ վտանգավոր վիճակ է ստեղծված Սյունիքում։ Վստահել ռուսներին անհնար է և ֆրանսիական զորքերը կարող են ապահովել այդ հատվածի անվտանգությունը։ Սա իրողություն է, որը պետք է ճանաչենք։ Եթե մենք չենք ուզում սպասարկել ՌԴ-ի ծրագիրը՝ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, ուրեմն՝ պետք է ընտրենք այլ ճանապարհ։ Մեր ռազմավարական գործընկերները պետք է լինեն Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ոչ թե՝ ՌԴ-ն։ Մենք պետք է փոխենք մեր անվտանգության համակարգն ամբողջությամբ։ Այ դրա մասին ոչ մեկ, այդ թվում՝ Մովսես Հակոբյանը չեն խոսում։

Իրականում այս ազգային կատաստրոֆայի սկիզբը եղել է թաքնված մեր անվտանգության համակարգի մեջ, որը կառուցված է եղել ՌԴ-ի հետ համագործակցությամբ։ Եվ երբ որ եկավ այն պահը, որ ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվեցին իրենց մեջ Ղարաբաղի ստատուսի վերաբերյալ, եղավ այն, ինչ որ եղավ։ Այդ անվտանգության մոդելի պատճառով մեզ զրկել ենք Արևմուտքի աջակցությունից, մնացել ենք լիովին կախված ՌԴ-ից, թե՛ մատակարարումների, թե՛ այլ հարցերում, մեր բանակի մակարդակը միշտ եղել է շատ ցածր։ ՌԴ-ն արդեն 3 անգամ բանակի ռեֆորմ է արել, մենք մնացել ենք նույն կարծր վիճակում, որովհետև մեր գումարտակի հրամանատարները՝ հերոսները արցախյան պատերազմի, դարձան գեներալներ։ Իրենց կրթական մակարդակով մնացել են գումարտակի հրամանատարի մակարդակի, բայց ամբողջ կյանքում զբաղեցրել են գեներալների և նախարարների պաշտոններ։ Սա մեր կադրային կառավարման համակարգի գլխավոր բնութագրիչներից է՝ ոչ կոմպետենտություն։ Մեր ռազմական վերնախավը ոչ կոմպետենտ է։ Իրենք մեզ համոզում էին մեր բանակի հզորության մեջ, ինչո՞վ էին զբաղված, միֆն էին չէ՞ ստեղծում, միֆը, որը թաքցնում էր իրենց ոչ կոմպետենտությունը։ Այսօր իրենց ոչ կոմպետենտությունը բացահայտվել է։ Նաև բացահայտվել է, որ ՀՀ վարչապետն զբաղվում է ՌԴ-ի շահերն առաջ տանելով իր՝ վարչապետ դառնալու առաջին օրվանից։ Այդ ՍՈւ-30 առնելու պատմությունը դրա մասին է խոսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան