Karevorinfo  Իրադարձություններ  252

Մեծ Բրիտանիան հավելյալ 22 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանության ոլորտին․ Sky News

12:25 հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան հավելյալ 22 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանության ոլորտին․ Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է երկրի պաշտպանության ոլորտում հավելյալ ներդրումների մասին հայտարարել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Ըստ հեռուստաալիքի՝ Ջոնսոնը տեղեկացրել է խորհրդականներին Մեծ Բրիտանիայի պաշտպանական կարիքների համար 4 տարվա ընթացքում հավելյալ 16․5 միլիարդ ֆունտ (գրեթե 22 միլիարդ դոլար) հատկացնելու որոշման մասին։ Նշվում է, որ այս գումարն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է բանակին՝ բոլոր ընթացիկ խնդիրները լուծելու համար, սակայն ավելին է, քան  ակնկալում էր ռազմական հրամանատարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված տնտեսական խնդիրները։

Այս ֆինանսական հատկացումների շնորհիվ Մեծ Բրիտանիայի բանակը կունենան տիեզերական հրամանատարություն։ Նախատեսվում է, որ պաշտոնապես կսկսի գերծել նաև կիբերտարածքում գործողությունների հատուկ ստորաբաժանումը:

Տաթև Ֆռանգյան