Karevorinfo  Իրադարձություններ  509

Փաշինյանը մեր հանդիպմանն ասաց՝ հետախուզություն չունենք․ հետևանքն այն է՝ չենք հասկացել, որ հարձակվելու են․ Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:40 չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Փաշինյանը մեր հանդիպմանն ասաց՝ հետախուզություն չունենք․ հետևանքն այն է՝ չենք հասկացել, որ հարձակվելու են․ Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված դրությունը հաղթահարելու ճանապարհային քարտեզ է հրապարակել։ Համաձայն դրա՝ կառավարությունում փոփոխություններ կլինեն, խոստանում է բարեփոխումներ Զինված ուժերում, արդարադատության, տնտեսության և այլ համակարգերում։ Վեց ամսից հաշվետվությամբ հանդես կգա և հետագա անելիքների մասին որոշում կկայացվի։ Ընդունելի՞ է Փաշինյանի առաջարկած այս լուծումը։

– Ես կարծում եմ՝ ճանապարհային քարտեզ ներկայացնելու իրավունքը և դրա հանդեպ վստահությունը պետք է պայմանավորված լինի նախորդ գործունեությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի, իր ղեկավարած կառավարության և նրա ղեկավարած ԱԺ-ի մեծամասնության գործունեությունը բնավ նման վստահություն չի ներշնչում, և ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խնդիրն օրակարգում է՝ օրենսդրական ճանապարհով։ Կարծում եմ, որ Հանրապետության նախագահի առաջարկած տարբերակը՝ ժամանակավոր կառավարություն կազմավորելու մասին, որը կազմված կլինի մասնագիտական ներուժ ունեցող անձանցից, և որի ընթացքում կբարեփոխվեն Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրությունը, մենք արագ կկարողանանք իրականացնել։ Ցավոք, ստիպված եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու համար գրեթե ոչինչ չարեց, Կուսակցությունների մասին օրենքի փաթեթը մի պահ ակտիվացավ, սակայն մնաց կես ճանապարհին։ Այսինքն՝ այն ամենը, ինչ այս կառավարությունն արել է, մնացել է կես ճանապարհին, ուստի, խոսել այն մասին, որ վեց ամիս հետո իրենք հաշվետվությամբ հանդես կգան, ես կարծում եմ՝ քաղաքականապես ճիշտ չէ։

– Ըստ Ձեզ՝ նոր ընտրություններ անհրաժե՞շտ են, եթե այո՝ ի՞նչ ժամկետում։ Որպես փաստարկ բերվում է այն, որ անկայուն վիճակ է, հայաստանյան քաղաքական դաշտին հատուկ է դժգոհել ընտրության արդյունքներից և սովորաբար հետընտրական պրոցեսներ են զարգանում։

– Այսօր Հայաստանի համար կայունությունը, բայց ողջամիտ կայունությունը, վիթխարի նշանակություն ունի։ Հենց հիմա մենք ընտրություններ չենք կարող անցկացնել, և ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք իր կատարած սխալների համար չզղջաց։ Ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հեռացավ՝ առանց իր սխալների մասին խոսելու, իսկ Սերժ Սարգսյանը բավարարվեց ինչ-որ մետաֆիզիկական արտահայտությամբ, որ ինքը սխալ էր, Նիկոլը՝ ճիշտ։ Մեր իշխանության մեջ չի ձևավորվել հաշվետվողականության ինստիտուտը։ Այսինքն՝ կատարվել են բազմաթիվ սխալներ։ Երկուսուկես տարին բավարար ժամանակամիջոց է՝ բանակը և արդարադատական համակարգը վերափոխելու։ 2018 թվականից սկսած «Ժառանգությունն» անընդհատ խոսել է անցումային արդարադատության որոշ դրույթների, լյուստրացիայի մեխանիզմի մասին։ Մեզ հերթական առասպելներով, որ սպասեք, ամեն ինչ կլինի, փորձեցին մխիթարել։ Իսկ դրանից հետո տեղի ունեցավ բուն ԱԺ-ի միջոցով Սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կամքին հակառակ և չի արտահայտում ՀՀ-ի քաղաքական, ազգային և կազմակերպական շահերը։ Փորձեցին Սահմանադրական դատարանի հանգույցը կարգավորել, բայց, ինչպես տեսաք, ոչինչ էլ չկարգավորվեց։

– Նկատենք, որ նախօրեի ուղերձում նախագահ Սարգսյանը հստակ շեշտել էր արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհը, մինչդեռ վարչապետ Փաշինյանը չի հստակեցնում՝ ընդգծելով, որ թիվ 1 պատասախանատուն ինքն է։ Ինչո՞ւ չի հստակեցնում այս պահը։

– Որովհետև ինքը չի ուզում հեռանալ իշխանությունից։ Ինքը կարծում է, որ եթե թիմից մեկ-երկու հոգու հեռացրեց, ապա համակարգը կփոխվի։ Այս ընթացքում եկեք հիշենք իր ասուլիսները, այդ փոքրիկ-փոքրիկ քայլերը և դրանց զեկուցելը որպես մեծ հաջողություն, ընդ որում՝ բավական միամիտ։ Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն էլ է անընդհատ մոլորության մեջ գցում, որ ամեն ինչ լավ կլինի, որ մեղավորը ես չեմ, այս մեկն է, որ արտգործնախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը վատ են աշխատել, բայց մենք լավ կաշխատենք։ Այս կառավարության գործելակերպում տեսել ենք հայտնի սկզբունքը, երբ վերարկուն թողած՝ կոճակի հարցերն ես լուծում։ Անշուշտ, ինչ-որ հարցեր լուծվում էին։ Մենք գիտենք՝ բանակում ապահովվեց սնունդը, լուծվեցին հագուստի, սպիտակեղենի հարցերը, բայց կարևորագույն հարցերը լուծում չստացան՝ արդյունաբերական ոլորտը, օրինակ։ Այսպիսի բյուջե կազմած պետությունը կարո՞ղ է, արդյոք, իր պարտությունը դարձնել տեխնոլոգիական մեծ բռնկման հիմք, ինչի՞ հիման վրա, ո՛չ, քանի՞ գործարան ենք բացել։ Ճանապարհներ էինք կառուցում, ինչը հրաշալի էր, բայց նրանք ինչի՞ն պետք է ծառայեին, ես կարծում եմ՝ միացնելու մեր արտադրական հզորությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան