Karevorinfo  Իրադարձություններ  258

Ալիևն անարդար է որակել Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

16:25 չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Ալիևն անարդար է որակել Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում Բաքվում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Պաուլինե Էիզեմային՝ նրա հետ զրույցում անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանի կողմից սահմանված պատժամիջոցների հարցին։

«Նիդերլանդների խորհրդարանը, ցավոք, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում է ընդունել։ Իմ օգնականն ինձ հայտնեց, որ քննարկման ընթացքում Նիդերլանդների ԱԳՆ-ն հանդես է եկել ավելի հավասարակշիռ մոտեցմամբ։ Բայց խորհրդարանն ընդունել է անհավասարակշիռ ու անարդար որոշում և դա, իհարկե, չի նպաստի մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք՝ նախօրեին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:

Բացի այդ, խորհրդարանը նաև կողմ է արտահայտվել, որ ագրեսիային մասնակցելու համար ԵՄ-ն Թուրքիային զենքի մատակարարման լայն էմբարգո սահմանի։

Էմմա Չոբանյան