Karevorinfo  Իրադարձություններ  168

Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

14:50 չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների զինծառայողները բեռնաթափել են Ռուսաստանի Դաշնությունից երկրի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով «Էրեբունի» օդանավակայան տեղափոխված ավտոմոբիլային տեխնիկան ու նյութատեխնիկական ապահովության միջոցները։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ժամանած 15-րդ  խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հերթական շարասյունը բեռնաթափումից հետո Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտ:

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է  ռազմական շարասյան  անվտանգությունը:

Նշվում է, որ խաղաղապահ զորակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, ովքեր անցել են հատուկ ուսուցում՝ խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու համար, այդ թվում նաև զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրում և պահպանում:

Տաթև Ֆռանգյան