Karevorinfo  Իրադարձություններ  442

Պուտինը՝ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու և Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու մասին

22:50 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը՝ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու և Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու մասին

Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընդունվեին, դեռևս 2013 թվականին մշակված իրավիճակի կարգավորման առաջարկները։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է  Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«2013 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը ձևակերպել էր պայմանները, որոնք, ըստ մեզ և ըստ Մինսկի խմբի անդամների ու այդ թվում նաև համանախագահների, իսկ դրանք, հիշեցնեմ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են՝ համաձայն էին ու աջակցում էին»,- հայտարարել է Պուտինը։

Անդրադառնալով Շուշիի հարցին Պուտինը հայտարարել է, որ այդ հարցն առաջացել է վերջին հակամարտության ընթացքում։ Պուտինը պատմել է, որ հոկտեմբերի 19-ին և 20-ին , երբ դեռ Ադրբեջանն ամբողջությամբ չէր գրավել Շուշին, իրեն հաջողվել է համոզել Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, թողնել Շուշին հայերի վերահսկողության տակ՝ պայմանով, որ այնտեղ պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները։

Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի հասկացել է, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել Շուշի ադրբեջանցի խաղաղ փախստականների վերադարձին։

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերներն այնպիսի ձևակերպումներ արեցին, որոնցից հասկանալի էր, որ դա իրենց համար անընդունելի է։ Վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության  համար։ Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչումն է կայանում այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ պետք է վերադառնան խաղաղ բնակիչները և հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչի մասին մենք արդեն այն ժամանակ պայմանավորվել էին։ Այն ժամանակ վարչապետն ինձ ասաց, որ մենք կպայքարենք մինչև վերջ, այդ պատճառով էլ իր հանդեպ հնչած մեղադրանքներն անհիմն են։ Այլ հարց է, թե դա ճիշտ էր, թե՝ ոչ։ Սակայն այստեղ դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Տաթև Ֆռանգյան