Karevorinfo  Իրադարձություններ  213

Երբ կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է

21:45 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Երբ կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է

Lեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ մինչ այդ կպահպանվի ստատուս-քվոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ապագայում իրավիճակի կարգավորման համար։

Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև։ Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացաքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 4000 մարդ։

«Կարծում եմ՝ իրականում շատ ավելի շատ է»,- հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ սա ֆիլմ չէ, այլ ողբերգություն, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների հետ:

Տաթև Ֆռանգյան