Karevorinfo  Իրադարձություններ  291

Ո՞ր թուրք գեներալներն են պլանավորել և իրականացրել ԼՂ-ի դեմ հարձակումը․ միջազգային մամուլի անդրադարձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

21:35 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Ո՞ր թուրք գեներալներն են պլանավորել և իրականացրել ԼՂ-ի դեմ հարձակումը․ միջազգային մամուլի անդրադարձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերից հայկական կողմը բազմիցս հայտարարել է ադրբեջանական ԶՈՒ-ում թուրք գեներալների ներգրավվածության ու ռազմական գործողություններին թուրքական ուժերի անմիջական մասնակցության մասին։ Մամուլում պարբերաբար նոր տեղեկություններ են հայտնվում թուրք զինվորականների մասնակցության ու դերակատարման մասին։

Մասնավորապես, սերբական «Պրավդա» պարբերականը հոդված է հրապարակել, որ ադրբեջանական բանակն ու ռազմական գործողությունները ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ չեն ղեկավարել ու պլանավորել։ Հոդվածը ներկայացնում է Topwar.ru-ն։

Սերբական պարբերականի հոդվածը վերնագրվել է՝ «Ահա թե ինչու հայերը չկարողացան իրենց պաշտպանել․ ադրբեջանական զորքերը ղեկավարում էին Էրդողանի երեք լավագույն գեներալները»։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր շտաբը «վերափոխվել է» այնպես, որ գերատեսչության հիմքում մնան այն սպաները, որոնք վերապատրաստվել են Թուրքիայում։ Ըստ պարբերականի՝ տարբեր աղբյուրներում նյութեր են հայտնվել այն մասին, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների պլանավորման ու իրականացման գործում թուրք գեներալները կարևոր դերակատարում են ունեցել։

Երկու անուն է շրջանառվում՝ գեներալներ Բահտիյար Էրսայ և Գյոքսել Քահյա։ Էրսայը 2003 թվականից, երբ զինվորական ավելի ցածր կոչում ուներ, հասցրել է թուրքական բանտում լինել, բայց հետո ազատ է արձակվել ու 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել Էրդողանին։

Գյոքսել Քահյա

Միաժամանակ, որպես Ղարաբաղում ռազմական գործողությունների մշակող  սերբական պարբերականը ներկայացնում է թուրք գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օգնային։ Նշվում է նաև, որ ուշադրության է արժանի փաստը, թե Շուշիի գրավումից հետո ինչպես են Ադրբեջանի ՊՆ Կենտրոնական հրամանատարական շտաբում դիմավորել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Շերեֆ Օգնայ

Վերոնշյալ թուրք գեներալների՝ ռազմական գործողություններում դերակատարմանն օրեր առաջ ծավալուն հոդվածով անդրադարձել է նաև ռուսական «Վզգլյադ»-ը, որին Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրն ասել է, թե Էրսայն անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների կազմակերպման մեջ։

«Խումբը, որը ղեկավարել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը, անմիջականորեն մասնակցել է ԼՂ-ի դեմ մարտական գործողությունների կազմակերպմանը»,- ասել է պաշտոնյան։ Նա նաև հավելել է, որ Էրսայը գտնվում է Բաքվում և, Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի հեռացումից հետո, անձամբ է ղեկավարել Գլխավոր շտաբը Ղարաբաղի դեմ պատերազմի հարցով և ընթացքի մասին զեկուցել Թուրքիայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Բահտիյար Էրսայ

Էրսայը 2003 թվականին մասնակցել է ռազմական դավադրությանը Էրդողանի դեմ, որը նոր էր զբաղեցրել վարչապետի պաշտոնը, ձերբակալվել ու դատապարտվել է 16 տարի ժամկետով ազատազրկման, սակայն հետագայում ներման է արժանացել։ Որոշ տվյալներով՝ նա տեղեկություններ է տվել դավադրության այլ մասնակիցների մասին։ Հետո նա ստացել է բրիգադի գեներալի կոչում և ուղարկվել «քրդական ճակատ»՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորումների դեմ պայքարի համար։ Բացի այդ՝ մասնակցել է Լիբիայում ռազմական գործողությունների, Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո եղել է երկրից թուրք քաղաքացիների տարհանման պատասխանատուն։

«Վզգլյադի»-ի աղբյուրը պատմել է նաև ԼՂ-ի դեմ գործողություններին գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օգնայի մասնակցության մասին, որը Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի հրամանատարն է՝ տեղակայված Էրզինջանում։

«Նա Ադրբեջան է եկել սեպտեմբերին ու հոկտեմբերին, դրանից առաջ ամռանը։ Օգնայն ու էլի մի շարք թուրք գեներալներ իրականացրել են թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման պլանավորումը»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Էրսայի ու Օգնայի մասնակցության փաստը «Վզգլյադի» հետ զրույցում հաստատել է նաև Բաքվից ևս մեկ աղբյուր՝ նախկին բարձրաստիճան դիվանագետ։

«Իմ տվյալներով՝ Էրսայը Ղարաբաղում ամբողջ գործողության ռազմական ղեկավարն է»,- ասել է աղբյուրը։

Արցախի դեմ մշակված այս օպերացիայում իր ուրույն տեղն ունի գեներալ-մայոր, Թուրքիայի ռազմաօդային ուժերի մատակարարման ու տեխնիկական սպասարկման 1-ին կենտրոնի հրամանատար Գյոքսել Քահյան։ Նա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության կազմում էր, որը նոյեմբերի 8-ին հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին վկայում են հանդիպման լուսանկարներն ու տեսանյութերը։ Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը։

Ի դեպ, Քահյան դեռևս օգոստոսին Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի՝ Բաքու կատարած այցի ընթացքում է մասնակցել Ալիևի հետ հանդիպմանը։ Կան տեղեկություններ, որ ամռանից նա Ադրբեջանում է։

Հետաքրքիր է, որ Քահյան Լիբիայում ստեղծել է Անվտանգության ու գործողությունների կենտրոն, այսպես կոչված, անօդաչուների կառավարման կենտրոն՝ Ազգային համաձայնության կառավարության զորքերին աջակցելու համար։ Եվ, իհարկե, հաշվի առնելով Արցախյան պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների զանգվածային կիրառումը, ենթադրելի է, որ անօդաչուների կիրառման գործողությունները ղեկավարել է հենց նա։

Արցախում պատերազմական գործողությունների դեռ ընթացքում էր, որ «Կոմերսանտ»-ը ռազմական գործողություններում թուրքերի ներգրավվածության մասին ծավալուն հոդված էր հրապարակել՝ վկայակոչելով իր ռազմական ու դիվանագիտական աղբյուրներին ու որոշակի հստակ տվյալներ ներկայացրել։

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում անցկացված համատեղ զորավարժություններից հետո Թուրքիայի ԶՈՒ կազմի մի մասը մնացել է Ադրբեջանի տարածքում, որպեսզի համակարգի ու կառավարի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողությունների պլանավորումն ու իրականացումը։ Խոսքը 600 զինծառայողների մասին է՝ ներառյալ գումարտակի տակտիկական խումբը՝ 200 հոգուց բաղկացած, 50 հրահանգիչ, որ մնացել են Նախիջևանում, Բաքվում էլ 90 ռազմական խորհրդականներ։

Գաբալայի ավիաբազայում 120 մարդ տեղակայվել է թռիչքային ու տեխնիկական անձնակազմից, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ՝ Դալյարի օդանավակայանում: Նշենք, որ սա Գյանջայի մերձակա օդանավակայանն է։ 50 հրահանգիչ էլ եղել է Եվլախի օդանավակայանում, ևս 50 հրահանգիչ՝ 4-րդ բանակային կորպուսում ու 20 մարդ՝ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան զինվորական ուսումնարանում և ռազմածովային բազայում։

«Կոմերսանտը» մանրամասն ամսաթվերով ներկայացրել էր նաև հարձակման պատրաստման ընթացքը, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական ու տրանսպորտային թռիչքները, որտեղ ուշագրավն այն է, որ ռազմական գործողությունների մեկնարկին՝ սեպտեմբերի 28-30-ը, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարն ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Պարբերականի աղբյուրներն էլ պնդել են, որ հենց նրանք են տեղում իրականացրել ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների ղեկավարումը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել էր Հայաստանին՝ հայտարարելով, որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է լինելու։

«Մեր բոլոր միջոցներով մենք մինչև վերջ Ադրբեջանի, ադրբեջանցի զինծառայողների կողքին ենք՝ ընդդեմ Հայաստանի։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին իր արդար պայքարում։ «Օկուպացված» տարածքների «ազատագրման» պայքարում մենք՝ 83 միլիոնանոց Թուրքիան, մեր եղբայրների կողքին ենք»,- ասել էր Աքարը։

Իր հերթին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Թուրքիայի աջակցությամբ կկատարի իր սուրբ պարտքը։

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երը իրենց պարտքը կկատարեն, երբ ժամանակը գա»,- ասել էր Հասանովը։

Էմմա Չոբանյան