Karevorinfo  Իրադարձություններ  262

Թրամփը ցանկացել է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին․ NYT

20:45 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Թրամփը ցանկացել է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն նրան համոզել են հետ կանգնել այդ մտքից, գրում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տան գործող ղեկավարն իր նախագահության վերջին շաբաթներին կփորձի խոչընդոտներ ստեղծել՝ Թեհրանի հետ գործարքի վերաբերյալ Ջո Բայդենի նախընտրական խոստումների ի կատար ածման համար։

Մասնավորապես, Թրամփը նոյեմբերի 12-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Իրանի Նաթանզի քաղաքում ուրանի հարստացման գործարանին հարվածների հասցնելու մտադրության մասին։ NYT-ին այս մասին ասել են ամերիկացի գործող ու նախկին 4 պաշտոնատար անձինք։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, երկրի ԶՈՒ շտաբերի պետերի ղեկավարները, գեներալ Մարկ Միլին և այլոք հետ են պահել նախագահին Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելուց:

Տաթև Ֆռանգյան