Karevorinfo  Իրադարձություններ  138

ՀԱՊԿ-ը հավելյալ քայլեր է մշակել ընդդեմ զինյալ ահաբեկիչների․ Պատրուշև

14:00 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
ՀԱՊԿ-ը հավելյալ քայլեր է մշակել ընդդեմ զինյալ ահաբեկիչների․ Պատրուշև

Այսօր կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Քննարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակմանն ու դրանց փորձարկումների հարցում երկրներին աջակցությունը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ պետք է համակողմանիորեն վերլուծել համաճարակի հետևանքները, հավաքական մոտեցումներ մշակել ՀԱՊԿ շրջանակում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:

Պատրուշևը նշել է, որ ընթացիկ հանդիպման ժամանակ «առաջ են քաշել ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության մարտահրավերներին հակազդելու արդի խնդիրներ», որոնց համար նախանշվելու են վնասազերծման միջոցառումները:

Նա նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները հավելյալ քայլեր են մշակել, որպեսզի թույլ չտան օտարերկրյա զինյալների մուտքն իրենց պետություններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կողմ ենք արտահայտվել ՀԱՊԿ երկրների տարածք օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար համագործակցության ընդլայնմանը։ Այդ նպատակով մշակվել են լրացուցիչ միջոցառումներ՝ հակաահաբեկչական ուղղությամբ իրավասու մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար»,- հայտարարել է նա։

Տաթև Ֆռանգյան