Karevorinfo  Իրադարձություններ  143

ԼՂ հակամարտության կողմերը 200 զոհի մարմիններ են փոխանակել. ԿԽՄԿ

12:45 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտության կողմերը 200 զոհի մարմիններ են փոխանակել. ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը 200 զոհերի մարմիններ են փոխանակել:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կազմակերպության համար առաջնահերթ է օգնել տեղահանվածներին, դուրս բերել զոհվածների դիերը, ինչպես նաև գերիներին այցելություններն ու նրանց փոխանակման համար հնարավոր նախապատրաստական աշխատանքները։

«Մենք կշարունակենք ջանք գործադրել»,- ասել է ԿԽՄԿ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է նրանց հետ։

Նշենք, որ այսօր Մաուրերը հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Տաթև Ֆռանգյան