Karevorinfo  Իրադարձություններ  228

Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում ռուս սակրավորներ․ ՏԱՍՍ

10:45 երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում ռուս սակրավորներ․ ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ-76 բեռնատար օդանավերով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել զինվորականներ, հատուկ սարքավորումներ, ինչպես նաև  Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական  ստորաբաժանման հատուկ սարքավորումները: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստումը և պահպանումը, ջրի մաքրումը և այլ ինժեներական առաջադրանքներ», – ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ծառայողական շներ կօգտագործվեն պայթյունավտանգ իրերի հայտնաբերման և որոնման համար:

Տաթև Ֆռանգյան