Karevorinfo  Իրադարձություններ  597

Վարչապետն ունի երկու ճանապարհ՝ կամ հեռանում է ինքնակամ, կամ նրան հեռացնում են բռնի ուժով․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:40 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Վարչապետն ունի երկու ճանապարհ՝ կամ հեռանում է ինքնակամ, կամ նրան հեռացնում են բռնի ուժով․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ

– ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն ուղեկցվեց Շուշի քաղաքը կորցնելու վերաբերյալ հակասական հայտարարություններով։ Վարչապետն ասել էր՝ պատերազմից խուսափել կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները և Շուշին։ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Շուշի քաղաքի հանձնումը, նշում է, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց․ «Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից՝ այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում»: Դուք ի՞նչ եզրակացության եկաք այս հարցուպատասխանից։

– Գնալով ջրի երես է դուրս գալիս այն իրավիճակը, որ տիրում է Կառավարությունում, այն քաոսը, որ կար։ Ոչ մեկ չգիտի՝ մյուսն ինչ է անում, և ակնհայտ է դառնում այն սուտը, որով վարչապետը փորձում է խաբել հանրությանը, խաբել սեփական ժողովրդին և իրեն արդարացնելու համար սևացնել ամեն ինչ, այսինքն՝ «Ես մեղավոր չեմ, մեղավոր էր բանակը, որ չկռվեց, գեներալիտետը, որ դավաճանեց, ԱԳՆ-ն, որ սխալ թղթերի շուրջ բանակցեց, հանրությունը, որ իր բառերով ասած՝ թասիբ չուներ»։ Այսինքն՝ մարդը չունեցավ արժանապատվություն՝ արժանապատիվ հեռանալու համար և փորձում է հենց այսօր փրփուրներից կախվելով՝ ամեն ինչ սևացնել, ամեն ինչ փչացնել, միայն թե պահպանի իր իշխանությունը։

– Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց՝ ինքը պատրաստ է պատասխան տալ ժողովրդի առաջ, սակայն դրա համար ամբողջ պատկերը պետք է ունենան մարդիկ։ Ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկա քաղաքական զարգացումները։

– Ես խոստանում եմ՝ նա պատասխան կտա, երբ հաջորդ իշխանությունը կստեղծի փաստահավաք խումբ, քննիչ հանձնաժողով, Դատախազությունն ու ԱԱԾ-ն կքննեն այս պատերազմի բոլոր մանրամասները, ինչպես եղավ, որ այսպես եղավ, և ես խոստանում եմ՝ նա պատասխան կտա այդ ամենի արդյունքում։ Իսկ եթե հիմա նա ուզում է հասարակության աչքերի մեջ նայել ու խոսել, կարող է դուրս գալ փողոց, ինչպես սիրում էր ժամանակին այդպես պոպուլիստական քայլեր անել, թող դուրս գա, հանրությունը պատասխանի է սպասում։ Նա այսօր վախենում է, նա այսօր չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից։

– Պարզաբանելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց՝ չընդունված փաթեթներում միշտ եղել է փախստականների վերադարձի հարց, պարզաբանումներում նշել է ադրբեջանական կողմը, որ առնվազն Շուշի պետք է վերադառնան։ «Լավ տարբերակներ են եղել 30 և 2․5 տարում, ու չի՞ ստորագրվել էդ տարբերակը։ Ով էդպիսի բան է ասում, կգա, իմ առաջ պատասխան կտա, որ լավ տարբերակների մասին չի ասել, ընդունենք»։ Եվ Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։ Ինչպե՞ս հասկանալ այս դրվագը։

– Գիտեք՝ բանակցությունները մտան փակուղի, և դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը հայտարարում էր՝ «Մենք գիտենք՝ ինչ ենք բանակցում», «Զրոյից բանակցություններ ենք սկսել, մոռանում ենք՝ ինչ եղել է մինչև այս», հետևաբար՝ նույնիսկ բանակցությունների ձախողումը նախորդների վրա բարդելու և նրանց մեղադրելու փորձերն ապարդյուն են։ Այն տապալումը, որ ունեցանք բանակցային պրոցեսում, ինչը բերեց պատերազմի, միմիայն Նիկոլ Փաշինյանի մեղքով, միգուցե՝ նրա ԱԳՆ կորպուսի մեղքն է, բայց դա տեղի ունեցավ։ Ինչի՞ էր կարելի ավելի շատ հասնել, ինչի չէր կարելի՝ գիտեք, հիմա այս ամեն ինչն արդեն․․․ գնացքը գնացել է։ Դրա պատասխանները պիտի քննվեն և դրա պատասխանները պիտի տրվեն հետագայում։ Այսօր միակ տարբերակը, որ մենք է՛լ ավելի չտուժենք, Նիկոլ Փաշինյանի հեռանալն է։ Նրա մնալը լի է լրջագույն հետևանքներով, առավել ևս, երբ նա իր մնալու համար պատրաստ է հանրության մեջ բախումներ հրահրել, քաղաքացիական պատերազմ սկսել։ Ամբողջ հանրությունն ընկալել էր Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ այն հաշվեհարդարի կոչ է։ Մամուլում լուսանկարներ են տարածվում, թե ինչպես են կառավարական ամառանոցներում համազգեստավոր մարդիկ հավաքվում, խմբավորվում, կարգադրվում, ինչ-որ բաներ ստանում, հեռանում։ Այդ ամեն ինչից մի հոտ է գալիս՝ քաղաքացիական պատերազմի։ Եվ եթե վարչապետը շարունակի այսպես իրեն պահել, այլ բան, քան քաղաքացիական պատերազմը, քան եղբայրասպան կռիվը Երևանում, մենք չենք ունենալու։ Իսկ սա հղի է լրջագույն հետևանքներով։ Հենց հիմա վարչապետն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ հեռանում է ինքնակամ, կա՛մ նրան հեռացնում են բռնի ուժով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան