Karevorinfo  Իրադարձություններ  156

Moderna-ի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն 94․5% է

19:05 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Moderna-ի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն 94․5% է

Ամերիկյան Moderna ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն այս պահի դրությամբ 94․5% է։ Այս մասին ասվում է ընկերության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընկերությունն այսօր հայտարարել է, որ COVID-19-ի դեմ mRNA-1273 հնարավոր պատվաստանյութի ուսումնասիրման երրորդ փուլում մոնիթորինգի անկախ խումբը տեղեկացրել է Moderna-ին, որ փորձարկումները համապատասխանում են վիճակագրական չափանիշներին, որոնք սահմանված են արդյունավետության ուսումնասիրության արձանագրություններում,  և պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 94․5%»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ Moderna-ի տվյալների՝ ուսումնասիրություններին մասնակցել է 30 հազար մարդ։

ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ուրբաթ կարծիք  է հայտնել, որ Pfizer և BioNTech ընկերությունների, ինչպես նաև Moderna-ի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հավասարաչափ արդյունավետ կլինեն, քանի որ դրանք ստեղծվում են ընդհանուր տեխնոլոգիայի միջոցով:

Տաթև Ֆռանգյան