Karevorinfo  Իրադարձություններ  231

Լուկաշենկոն պատրաստ է իր պարտականությունների 70-80%-ը փոխանցել խորհրդարանին ու կառավարությանը

15:30 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն պատրաստ է իր պարտականությունների 70-80%-ը փոխանցել խորհրդարանին ու կառավարությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի ղեկավարի պարտականությունների 70-80%-ը կարող է փոխանցվել խորհրդարանին ու կառավարությանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Մարդիկ և հանրությունը փոփոխություններ են ուզում, և նրանք խրվել են նախագահի և նրա լիազորությունների մեջ: Դրանից ելքը սահմանադրական փոփոխություններն են։ Մենք վերջերս պայմանավորվել ենք խորհրդարանի ղեկավարության հետ, որ նախագահի լիազորությունների 70-80%-ը խորհրդարանին, կառավարությանը, այլ կառույցներին փոխանցելու համար Սահմանադրությունը պետք չի կոտրել»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը:

Նա առաջարկել է աշխատանքի նոր մեխանիզմ, որով կառավարությունը կմշակի օրինագծեր, խորհրդարանը կքննարկի և կընդունի դրանք, այնուհետև դրանք կներկայացվեն նախագահի ստորագրությանը:

Հիշեցնենք՝ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Լուկաշենկոն, բողոքի ցույցեր են ընթանում։

Տաթև Ֆռանգյան