Karevorinfo  Իրադարձություններ  291

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը․ ՌԻԱ Նովոստի

14:30 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը․ ՌԻԱ Նովոստի

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծը խորհրդարան ուղարկելը ներքին գործընթաց է, որը նախատեսված է այդ երկրի օրենսդրությամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում լինելու է մշտադիտարկման կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ, դա ներքին գործընթացների իրականացում է, գործընթաց, որը նախատեսված է Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է։ Իսկ ինչ վերաբերում է համատեղ մշտադիտարկման կենտրոնին, ապա այն հանդիսանում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների արդյունք»,- հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծն ուղարկվել է երկրի խորհրդարան։

Տաթև Ֆռանգյան