Karevorinfo  Իրադարձություններ  156

Տոկիոյի օլիմպիական խաղերն այլևս չեն հետաձգվի

12:20 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Տոկիոյի օլիմպիական խաղերն այլևս չեն հետաձգվի

Տոկիոյի օլիմպիական խաղերը, որոնք COVID-19-ի պատճառով տեղափոխվել էին 2021 թվական, տեղի կունենան նշանակված ժամկետում՝ չնայած աշխարհը մինչ օրս չի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը։ Այսօր Տոկիոյում նման համաձայնություն են ձեռք բերել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախն ու Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոսիհիդեն, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սուգան հայտարարել է, որ խաղերը կանցկացվեն հաջորդ ամռանը։

Բախը շնորհակալություն է  հայտնել վարչապետին ջանքերի համար և շեշտել, որ սպորտային փառատոնը կդառնա համերաշխության խորհրդանիշ հետկորոնավիրուսային դարաշրջանում: Ըստ «Կիոդո» գործակալության՝ ՄՕԿ-ը պատրաստվում է օգնել օլիմպիադային մասնակցող մարզիկներին ու հյուրերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցում։

Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը կայացվել էր մարտի վերջին, այն բանից հետո, երբ Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ իր մարզիկներին չի ուղարկելու 2020 թվականի խաղերին՝ հիվանդության ռիսկի պատճառով:

Տաթև Ֆռանգյան