Karevorinfo  Իրադարձություններ  119

Մայա Սանդուն ընտրվել է Մոլդովայի նախագահ. Ինտերֆաքս

10:50 երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Մայա Սանդուն ընտրվել է Մոլդովայի նախագահ. Ինտերֆաքս

Մոլդովայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն հաղթել է երկրում կիրակի օրը գրանցված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին են վկայում երկրի  ԿԸՀ-ի կողմից գիշերը հրապարակված տվյաները, հայտնում է Ինտերֆաքսը։ 

Ընտրատեղամասերի 98%-ի քվեների հաշվարկից հետո Սանդուն ստացել է ընտրողների ձայների 54% -ը, իսկ նրա մրցակից, երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 46%-ը։ Նրանց միջև տարբերությունը կազմել  է 115 հազար ձայն. գրեթե 800 հազար ընտրող աջակցել է Սանդուին, 685 հազարը ձայն է տվել Դոդոնին։

Չնայած Դոդոն Մերձդնեստրում ստացել է ընտրողների քվեների 85,8%-ը, սակայն սա չի ազդել ուժերի ընդհանուր դասավորության վրա։

Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին։ Նա խոստացել է միավորել ընտրությունների ընթացքում պառակտված հանրությանն ու լուծել տնտեսական խնդիրները։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը Մոլդովայում կայացել էր նոյեմբերի 1-ին: «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հավաքել էր ձայների 36,1 տոկոսը, իսկ երկրի գործող ղեկավար Իգոր Դոդոնը՝ 32,6 տոկոս:

Տաթև Ֆռանգյան