Karevorinfo  Իրադարձություններ  176

Էստոնիան մտադիր է գլխավորել ԵԱՀԿ-ն. Ինտերֆաքս

11:35 կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ.
Էստոնիան մտադիր է գլխավորել ԵԱՀԿ-ն. Ինտերֆաքս

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի առաջարկին`սկսելու նախապատրաստական աշխատանքները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի պաշտոնում առաջադրվելու համար. տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Էստոնիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թ. դեկտեմբերին: Նայելով ապագային` ԵԱՀԿ-ում Էստոնիայի նախագահությունը տրամաբանական քայլ է` ստացված փորձը կիրառելու, Էստոնիայի արտաքին քաղաքականությունն ընդլայնելու և միջազգային դիվանագիտության մեջ նոր պատասխանատու դեր ստանձնելու համար»,- գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել է Էստոնիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Ռեյնսալուի խոսքով ՝ «Էստոնիայի շահերից է բխում պահպանել և ամրապնդել անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում համատեղ համաձայնեցված սկզբունքներն ու կանոնները: Էստոնիայի ընտրովի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեր դիվանագիտական ծառայությանը բարձր մակարդակի իրավասություն կտա բանակցային և դիվանագիտական գործընթացներում»:

Ներկայումս ԵԱՀԿ-ն ղեկավարում է Ալբանիան: Շվեդիան կազմակերպությունը կգլխավորի 2021-ին, իսկ Լեհաստանը ՝ 2022-ին: Նախագահող պետությունը որոշվում է ԵԱՀԿ մասնակից պետությունների կոնսենսուսով:

ԵԱՀԿ-ում ներառված է 57 պետություն, կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Վիեննայում: Էստոնիան ԵԱՀԿ անդամ է դարձել 1991 թվականին: Այս երկիրը դեռ չի նախագահել ԵԱՀԿ-ում: