Karevorinfo  Իրադարձություններ  494

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ․ ՌԴ ԱԳՆ

18:50 ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների կատարումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

«Կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա բարդ մարդասիրական իրավիճակին և հարակից խնդիրների լուծմանը», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան