Karevorinfo  Իրադարձություններ  212

Պայթյուններ Բելառուսի նորակառույց ԱԷԿ-ում․ Լիտվայում բնակիչներին յոդի կոճակներ են բաժանել․ The Times

15:00 ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Պայթյուններ Բելառուսի նորակառույց ԱԷԿ-ում․ Լիտվայում բնակիչներին յոդի կոճակներ են բաժանել․ The Times

Բելառուսի նորաբաց առաջին ատոմակայանում պայթյուններ են որոտացել։ Դա բացման արարողության հաջորդ օրն իսկ ԱԷԿ-ի աշխատանքների դադարեցման պատճառ է դարձել, գրում է The Times-ը՝ վկայակոչելով բելառուսական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ չնայած ենթադրվում է, թե ճառագայթման արտահոսք չի եղել, միջադեպը մեծացրել է Ռուսաստանի կողմից կառուցված Օստրովեցկի ատոմային էլեկտրակայանի անվտանգության առնչությամբ մտահոգությունները։

Ըստ հրապարակման՝ ԵՄ անդամ հանդիսացող Լիտվան վաղուց է դեմ հանդես գալիս էլեկտրակայանի կառուցմանը, որը գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Վիլնյուսից 25 մղոն հեռավորությամբ։ Բելառուսի հետ սահմանին բնակվող լիտվացիներին պրոֆիլակտիկայի համար յոդի կոճակներ են բաժանել։

Tut.by-ին տված հարցազրույցում լրատվականի աղբյուրը հայտնել է, որ պայթել են լարման մի քանի տրանսֆորմատորներ:

Տաթև Ֆռանգյան