Karevorinfo  Իրադարձություններ  251

Վաշինգտոնը կոչ է արել Մինսկին ազատ արձակել քաղբանտարկյալներին

13:45 ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Վաշինգտոնը կոչ է արել Մինսկին ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում զանգվածային ձերբակալությունները և կոչ անում պաշտոնական Մինսկին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և այլ խաղաղ ցուցարարներին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հայտնում է  DW-ի ռուսական ծառայությունը:

Ներկայում Բելառուսում ավելի քան 100 բանտարկյալ կա՝ ցույցերին խաղաղ մասնակցություն ունենալու, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կոչերի, ինչպես նաև ճգնաժամը դադարեցնելու համար ազգային երկխոսությունը պաշտպանելու համար:

«Քաղբանտարկյալները Բելառուսում բախվել են կալանքի այնպիսի պայմանների հետ, որոնք սպառնում են նրանց կյանքին»,ի  հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն առանձնակի շեշտել է «խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդումների» մասին՝ հայտարարելով, որ հազարավոր մարդիկ «անհամաչափ կերպով բերման են ենթարկվել բողոքի ցույցերի բռնի ճնշումի մեկնարկից ի վեր»։

Վաշինգտոնը հերթական անգամ կոչ է արել Մինսկին՝ անհապաղ դադարեցնել բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև սկսել «իմաստալից երկխոսություն» երկրի քաղաքացիական հասարակության և Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի հետ, որը ստեղծվել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ:

Տաթև Ֆռանգյան