Karevorinfo  Իրադարձություններ  277

Արբանյակային պատկերներն ապացուցում են Ադրբեջանի կողմից ֆոսֆորի կիրառումը. DFRLab-ի անդրադարձը

12:35 ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Արբանյակային պատկերներն ապացուցում են Ադրբեջանի կողմից ֆոսֆորի կիրառումը. DFRLab-ի անդրադարձը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն այժմ ավարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմանագրով: Բայց քանի որ պատերազմի մշուշը դեռևս վեր է բարձրանում, և երկու կողմերն էլ շարունակում են գնահատել իրենց կրած վնասի ամբողջական ծավալը, բաց աղբյուրներում ի հայտ են գալիս մարտական գործողությունների վերաբերյալ արբանյակային պատկերներ, որոնցում երևում է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անտառների վրա սպիտակ ֆոսֆորական զինամթերք օգտագործելու հետևանքով շրջակա միջավայրին մեծ վնաս է պատճառվել՝ ոչնչացվել են անտառներ. գրում է DFRLab-ը։

Մասնավորապես տեղեկացվում է,  որ նոյեմբերի սկզբին Ղարաբաղում հայերի կողմից վերահսկվող շրջաններում արգելված սպիտակ ֆոսֆորի զինամթերքի կիրառումը ցուցադրող տեսանյութեր հայտնվեցին համացանցում։ DFRLab-ը նշում է, որ սույն տեսանյութերը նշանակալի ուշադրության չեն արժանացել միջազգային լրատվամիջոցների և շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն «Transparency International Armenia»-ը հրապարկել է «Էկոլոգիական ահազանգ»՝ դատապարտելով այդ զենքի օգտագործումը:

Նշվում է, որ չնայած Ադրբեջանը հերքել է այս լուրերը և փոխադարձ մեղադրանքներ են հնչեցվել Հայաստանի կողմից Ֆիզուլիի տարածքում սպիտակ ֆոսֆորի զինամթերք կիրառելու համար, սակայն բաց աղբյուրներում ապացույցներ չեն գտնվել, որոնք կհաստատեին այդ հայտարարությունները:

«Արբանյակային պատկերները, այնուամենայնիվ, հաստատում են Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի անտառային հատվածում հրդեհի հետևանքով պատճառված մեծ վնասը, միևնույն ժամանակ, հայտնվել են Ադրբեջանի ֆոսֆորային զինամթերքի օգտագործման տեսանյութերը:

Անտառածածկ տարածքների թիրախավորումը ռազմավարություն է, որը երբեմն օգտագործվում է տարածքներից մարտական գործողությունները դուրս մղելու կամ շրջակա միջավայրին մեծ ավերածություն պատճառելու նպատակով»,- գրված է հոդվածում։

DFRLab-ը նշում է, որ Թուրքիայի կողմից նյութական օժանդակությամբ և Հայաստանի համեմատ զգալիորեն ավելի մեծ ռազմական միջոցներով Ադրբեջանը պատերազմի ընթացքում ունեցել է օդային ընդհանուր գերակայություն՝  օգտագործելով առաջադեմ անօդաչու թռչող սարքեր:

«Ադրբեջանական ուժերը սկսեցին արագ առաջխաղացում կատարել հայերի կողմից պաշտպանված տարածքներում, իսկ երբ տեղանքն ավելի լեռնային և անտառապատ դարձավ, այն շատ ավելի հարմար պաշտպանություն էր ապահովում հայ զինվորների համար, որոնք ավելի փոքր ստորաբաժանումների մարտավարությամբ էին առաջնորդվում և օգտագործում էին անտառները անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար: Ի պատասխան այս մարտահրավերի՝ Ադրբեջանն  օգտագործեց այս հրկիզող զինամթերքը ՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում խոշոր անտառային հրդեհներ ստեղծելու համար»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ համացանցում հայտնված ոչ մի տեսանյութ չկա, որոնցում սպիտակ ֆոսֆորն օգտագործվեր ընդդեմ խաղաղ բնակչության, ինչից կարելի է եզրահանգել, որ Ադրբեջանի թիրախում հենց անտառներն են եղել՝ խոշոր հրդեհներ հարուցելու համար։