Karevorinfo  Իրադարձություններ  108

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ դիմել են Բայդենին՝ կոչ անելով վճռել ԼՂ կարգավիճակը․ ANCA

11:00 ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ դիմել են Բայդենին՝ կոչ անելով վճռել ԼՂ կարգավիճակը․ ANCA

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ խնդրի առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Կոնգրեսականները նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, քանզի այն չի լուծում վիճելի տարածքների կարգավիճակի հարցը։

«Այս շաբաթ ձեռք բերված զինադադարը ոչ մի օգուտ չի տալիս հիմնարար տարածքային վեճը կարգավորելուն կամ կայուն և արդարացի խաղաղություն ապահովելուն: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ վճռելու Լեռնային Ղարաբաղի  կարգավիճակն այնպես, որ համահունչ լինի ինքնորոշման իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ:

Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը կվերանայի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը: Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ամրացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով:

Նաև  նշվում է, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։