Karevorinfo  Իրադարձություններ  171

Ոստիկանությունը վերջին օրերին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել

22:45 հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
Ոստիկանությունը վերջին օրերին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

«Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։

Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: