Karevorinfo  Իրադարձություններ  205

Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը

16:55 հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը

Ռուսաստանը «կարող է մտածել» Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Պատկերացրեք՝ մենք դուրս ենք գալիս ՔԶԱԿ-ից, և նրանք մեզ կասեն. «Սա այն էր, ինչ և պահանջվում էր ապացուցել»։ Սակայն եթե այն ամբողջությամբ կորցնի իր ողջ ազդեցությունն ու դառնա պարզապես մի վայր, որտեղ անցանկալի վարչակազմերի հանդեպ որոշումներ են կնքվում, ամենայն հավանականությամբ, այդ մասին կարելի կլինի մտածել»,- ասել է Նեբեզնյան։

Դիվանագետը կարծում է, որ «որոշ հայտնի արևմտյան երկրներ» և ՔԶԱԿ քարտուղարությունը, որը գտնվում է «նրանց գրպանում», «օգտագործում են այս կազմակերպությունը, դրա հեղինակությունը, անունը, որպեսզի ամոթանքի պատին գամեն այն երկրները, որոնք իրենց դուր չեն գալիս: Այս փուլի հիմնական նպատակը Սիրիան է: Այն նրանց համար գլխավոր կասկածյալն է: Այժմ մենք նույնպես այս համաստեղության մաս ենք կազմում»,- ավելացրել է Նեբենզյան:

Նա նաև հիշեցրել է ընդդեմ Մոսկվայի ՔԶԱԿ-ի մեղադրանքների մասին՝ Սիրիայում քիմիական զենք օգտագործելու, ինչպես նաև նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցերով:

Տաթև Ֆռանգյան