Karevorinfo  Իրադարձություններ  240

Բաքուն հենվել է սիրիացի զինյալների վրա՝ ԼՂ-ում իր զինվորականների գործողություններին սատարելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ

22:15 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Բաքուն հենվել է սիրիացի զինյալների վրա՝ ԼՂ-ում իր զինվորականների գործողություններին սատարելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է բոլոր վարձկաններին դուրս բերեն այնտեղից և այլևս չդիմեն նրանց հավաքագրմանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փորձագետների տարածած հայտարարությունում, որոնք ներգրավված են վարձկաններին որպես մարդու իրավունքների խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը հակազդելու միջոց օգտագործելու հարցերով ՄԱԿ-ի Աշխատանքային խմբում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կողմերին և նրանց սատարող պետություններին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել բոլոր վարձկաններին և նրանց հետ կապ ունեցող գործող անձանց, ինչպես նաև չդիմել նրանց հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը»,- նշել են փորձագետները։

Հայտարարությունում նշվում է, որ ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը տեղյակ է, որ «Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հենվել է սիրիացի զինյալների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում՝ առաջնագծում իր զինվորականների գործողություններին սատարելու նպատակով»։

«Այդ զինյալները, ըստ ամենայնի, որպես շարժառիթ միայն մասնավոր շահն են ունեցել՝ հաշվի առնելով Սիրիայում ծանր իրավիճակը։ Հաղորդվել է, որ նրանց մահվան պարագայում նրանց հարազատներին ֆինանսական փոխհատուցում և թուրքական քաղաքացիություն են խոստացել»,- նշել են փորձագետները։

ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը ստեղծվել է 2005 թվականին և կազմված է հինգ փորձագետից։ Այն լիավորված է հետևել վարձկանների և նրանց հետ կապ ունեցող անձանց օգտագործման դեպքերին։ 2019 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը խմբի մանդատը երկարաձգել է ևս երեք տարով։