Karevorinfo  Իրադարձություններ  293

Սա ԼՂ հակամարտության վերջը չէ, այլ միայն նոր գլխի սկիզբը․ The National Interest

17:55 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Սա ԼՂ հակամարտության վերջը չէ, այլ միայն նոր գլխի սկիզբը․ The National Interest

The National Interest-ի հոդվածագիր Մայքլ Ռուբինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրին։ Նա նշում է, որ Հայաստանում առկա դժոգոհությունները բնական են․ Հայաստանի համար այս համաձայնագիրը աղետ է՝ նա կորցրեց Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածի մեծ մասը և հարակից ռազմավարական նշանակության տարածքները, իսկ մշակութային մայրաքաղաք Շուշին լքող փախստականներին, ամենայն հավանակությամբ, թույլ չեն տա վերադառնալ։

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, որը պատերազմ էր մղում իսրայելական անօդաչուներով, սիրիացի վարձկաններով, թուրքական F-16-երով և իր հատուկ ուժերով, չարախնդում է։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե չկան երաշխիքներ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար կառավարությունը կշարունակի գոյություն ունենալ:

«Գործարքը, որը, ինչպես հաղորդվում է, պատրաստել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ոչ միայն նախատեսում է ռուսական զորքերի տեղակայում շփման գծում, այլ նաև երաշխավորում է Հայաստանի միջով տրանսպորտային ուղի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև, կետ, որն Ալիևի պնդմամբ է ավելացվել»,- նշվում է հրապարակման մեջ։

Հոդվածում ասվում է, որ այս երկու փաստերը խնդրահարույց են, և ԱՄՆ Պետքարտուղարությունը դրանք պետք է կասկածի տակ դնի։ «Թողնել թուրքական զորքերին Հայաստան կամ հայաբնակ ԼՂ-ի շրջաններ՝ ամենավատ բանն է, որովհետև թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, և Էրդողանն ու իր կառավարության շատ տարիներ շարունակում են խոսել կրոնական պատերազմի մասին»,- հավելում է Ռուբինը։

Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի գործընթացին։ Այն, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին իր առանձին համաձայնագրից դուրս թողեց, Ռուսաստանի հաղթանակն է։ Նշվում է, որ հրադադարի համաձայնագիրը իրական մարտահրավեր է Կոնգրեսի համար․ «Արդեն 7 ամիս է անցել, երբ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգենը հրաժարվեց չեղարկել 907 հոդվածը՝ Ադրբեջանին զենքի մատակարարման արգելման մասին»։

Հոդվածագիրը նշում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել հաղթանակը, Հայաստանն էլ՝ բուժել վերքերը, բայց Վաշինգտոնում ոչ ոք հարաբերական լռությունը չպետք է շփոթի խաղաղության հետ։

«Ադրբեջանը հակամարտության նոր գլուխ է պատրաստում։ Դա կարող է չլինել մեկ ամսվա կամ տասնամյակի ընթացքում, բայց Թուրքիան ու Ադրբեջանը կընկնեն քաղաքական վակուումի մեջ, երբ Էրդողանն ու Ալիևը մահանան․․․ Սա ԼՂ-ի հակամարտության վերջը չէ, այլ նոր գլխի սկիզբը»,- կարծիք է հայտնել Մայքլ Ռուբինը։

Էմմա Չոբանյան