Karevorinfo  Իրադարձություններ  169

ԵՄ-ն իրեն ապահովագրել է 300 միլիոն չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութով

18:05 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն իրեն ապահովագրել է 300 միլիոն չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութով

Եվրամիությունն իրեն ապահովագրել է 300 միլիոն չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութով, որն արտադրում են գերմանական BioNTech դեղագործական ընկերությունն ու ամերիկյան Pfizer-ը: Եվրահանձնաժողովը պայմանագիր է ստորագրել 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութի առաջին խմբաքանակի գնման մասին՝ ևս 100 միլիոն էլ հավելյալ գնելու պայմանով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գնված խմբաքանակի մատակարարումը, ենթադրաբար, կսկսվի այս տարեվերջին՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների հաջող ավարտի և դրա սերտիֆիկացման դեպքում:

Երկու օր առաջ BioNTech և Pfizer ընկերություններն առաջինն աշխարհում հայտարարեցին  SARS-CoV-2 կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների վճռական փուլի հաջող ավարտի մասին: Երկու ընկերություններն էլ հայտարարել են, որ իրենց պատվաստանյութն ավելի քան 90 տոկոս պաշտպանություն է ապահովում SARS COVID-19-ի դեմ:

Տաթև Ֆռանգյան