Karevorinfo  Իրադարձություններ  193

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ

15:50 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ

Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկումների ակումբում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դրանք ձեռք բերելու համար»,- ասել է նա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները», – շեշտել է Ռյաբկովը:

Տաթև Ֆռանգյան