Karevorinfo  Իրադարձություններ  279

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում են․ ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ-երի հետ

14:40 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում են․ ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ-երի հետ

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, երկու երկրների ԶՈՒ ստորաբաժանումները կանգնեցվել են իրենց սահմաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխացնում է ՏԱՍՍ-ը։

Ռուդսկոյի խոսքով՝ ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի մասում՝ Լիսոգորում:

«Այս պահի դրությամբ՝ ՌԴ Զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում ու Լաչինի ճանապարհի՝ Լիսոգորի հատվածում՝ ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ»,- հայտարարել է նա:

Նա նշել է, որ հակամարտության գոտում գործող ռուս զինվորականները կապի ուղիներ են ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՝ միջադեպերը կանխելու և խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար:

«Խաղաղապահ առաջադրանք իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:

Տաթև Ֆռանգյան